Logo

Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:17 / 25.01.2022ՍՊՈՐՏ
23 turi havaqakan

Իտալիայի Ա Սերիայի պաշտոնական կայքը ներկայացրել է 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ազգային ընտրանու ավագը 23-րդ տուրի՝ «Էմպոլիի» դեմ խաղում (4:2) դարձել էր գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով գոլի հեղինակ դառնալ Նիկոլո Ձանիոլոյին: Տուրի լավագույնների թիմում տեղ է գտել նաև «Ռոմայի» անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը, որը վերոնշյալ խաղում դարձել էր դուբլի հեղինակ:

Ա Սերիայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ՝ Բորիս Ռադունովիչ («Կալյարի»)

Պաշտպաններ՝ Դենզել Դումֆրիս («Ինտեր»), Ջորջո Կիելինի («Յուվենտուս»), Ամիր Ռահմանի («Նապոլի»), Մերիհ Դեմիրալ («Ատալանտա»), Դարկո Լազովիչ («Վերոնա»)

Կիսապաշտպաններ՝ Դանիելե Վերդե («Սպեցիա»), Սանդրո Տոնալի («Միլան»), Ռոլանդո Մանդրագորա («Տորինո»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

Հարձակվող՝ Տեմի Աբրահամ («Ռոմա»)