Logo

Խաղաղություն, հոգատարություն, տուն․ ահա՛ 2022-ի նորաձևության աշուն-ձմեռ հավաքածուների միտումները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:46 / 11.03.2022Լրահոս
null

Վերջին իրադարձությունների ֆոնին «Նորաձևության շաբաթները» հարցերի տեղիք են տալիս՝ արդյոք ճի՞շտ է նորաձևությունն ընկալել որպես փախուստ տհաճ իրականությունից, և կա՞ տեղ գեղեցկության համար դժվար ժամանակներում․ պատասխանները փնտրում  ենք նոր հավաքածուներում։

ՈՏՔԻՑ ԳԼՈՒԽ ՁՅՈՒՆԱՃԵՐՄԱԿ

Դժվար թե հաջողվի ամփոփել նորաձևության միտումների ավանդական արդյունքները․ մենք, կարծես թե, իրերին նայում ենք այլ ոսպնյակով։ Օրինակ, սովորական total-white-ը նոր կոնտեքստում նոր իմաստ է ստանում՝ այն խաղաղության խորհրդանիշն է։

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 1)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 2)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 5)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 4)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 3)

ԾԱԾԿՈՑՆԵՐ, ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՃԵՆԱՊԱԿԻ

Տանը լինելու զգացողությունն ապահովություն է հաղորդում: Նոր հավաքածուներում այդ գաղափարը փոխանցվում է ճենապակու, հին պաստառների և կահույքի պատկերներով։ The Row-ն ուներ ծոպքերով զգեստներ՝ ասես մարմինը փաթաթում են հարմարավետ վերմակով, իսկ Acne Studios-ի վերարկուները հիշեցնում են հին ծածկոցներ՝ կարերից դուրս եկող բամբակով:

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 6)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 7)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 8)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 9)

ԴԵՂԻՆ + ԿԱՊՈՒՅՏ

Մենք չգիտենք, թե դեղինի և կապույտի հանրահայտ համադրությունը ո՞ր ապրանքանիշների համար պատահականություն դարձավ և որոնց համար՝ միտումնավոր արտահայտություն։ Ուղղամիտ էր միայն Դեմնան. Balenciaga-ի էմոցիոնալ շոուի սկզբում դիզայները կարդաց «ապրի՛ր, Ուկրաինա, ապրի՛ր հանուն գեղեցկության, ուժի, ճշմարտության, ազատության» տողերը, իսկ եզրափակչի ժամանակ ձյունապատ պոդիումում երկու խորհրդանշական պատկերներ հայտնվեցին դեղին և կապույտ գույներով:

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 11)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 12)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 13)

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Ժամանակակից զրահները պաշտպանիչ ծավալուն «ռմբարկուներ» են ուսերին, ինչպիսիք «Rick Owens»-ի և «Raf Simons»-ի մոտ են: Անվտանգության որոնումներում ամենահեռուն գնացել է Dior-ը. Մարիա Գրացիա Քյուրին գործակցել է «D-Air Lab» ստարտափի հետ, որն անվտանգության բարձիկներ է պատրաստում մեծ բարձրության վրա աշխատող բանվորների համար: Այժմ պաշտպանիչ տարրերը զարդարում են Dior-ի հայտնի Bar բաճկոնը:

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 14)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 15)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 17)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 16)

ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաստ զուգագուլպաները մանկության ասոցիացիաներ են առաջացնում: Chanel-ի հավաքածուներում  ծնկների մոտ հավաքվող բրդյա գործվածքներն, ինչպես մանկության տարիներին, ուղեկցում են գրեթե բոլոր կերպարներին. հագնում են ծաղկավոր հաստ գուլպաներ և կրում՝ կոստյումներ։

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 18)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 19)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 21)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 20)

ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄ

The Row-ը շքեղ իրերը համալրում է սյուրռեալիստական ​​մասնիկներով՝ ծնկից ցածր երկար թևքեր և մեծ օձիքներ, իսկ Ջոնաթան Անդերսոնն անմիջական մեջբերում է սյուրռեալիստ նկարիչների աշխատանքը. մորթով հագուստը նմանվում է Մերեթ Օպենհեյմի ստեղծագործությանը, իսկ շրթունքների տեսքով կուրծք-զգեստը՝ Սալվադոր Դալիի հայտնի բազմոցին։

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 23)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 22)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 25)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 24)

ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿ

 «Bottega Veneta»-ի նոր, կրեատիվ տնօրեն Մաթյե Բլազիի հավաքածուի ցուցադրումը սկսվեց սպիտակ շապիկով և ջինսե տաբատով՝ որպես ժամանակակից հանգիստ շքեղության խորհրդանիշ։ Prada-ի թափանցիկ զգեստներով համադրված իրերն էրոտիզմ են ներշնչում։ Chloé-ի սպիտակ շապիկը պետք է ընկալել որպես էկոլոգիականության հերթական արտահայտություն:

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 27)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 26)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 28)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 29)

ՄԻՆԻ ՇՐՋԱԶԳԵՍՏ

Անցյալ տարի, խոսելով կարճ շրջազգեստների միտումների մասին, հիշեցվում էր «hemline index»-ի տեսությունը, իբր, որքան կարճ է շրջազգեստն, այնքան լավ են գործերը տնտեսությունում։ Այսօր մենք հավաքածուներում պարզապես նայում ենք միկրոշրջազգեստներին այն հույսով, որ աշխարհը շուտով կվերականգնվի, և մենք դարձյալ կմտածենք, թե ինչպիսի տեսք ունենք և ինչ ենք հագնում:

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 30)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 31)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 33)

Мир, забота, дом — вот главные тенденции Недель моды осень-зима 2022 (фото 32)