Logo

Նուբար Աֆեյանի Moderna-ն սկսում է կապիկների ծաղկի դեմ պոտենցիալ պատվաստանյութերի փորձարկումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:39 / 25.05.2022Լրահոս
կապիկի ծաղիկ պատվաստանյութ

Ամերիկահայ Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը սկսել է կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի նախակլինիկական փորձարկումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում հիվանդության տարածման ֆոնին: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Վիրուսով վարակվածությունն այն երկրներից դուրս, որտեղ դա սովորաբար տարածվում է՝ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, առաջին անգամ գրանցվել է մայիսի 7-ին: Այդ ժամանակից ի վեր, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում գրանցվել է վարակի 131 հաստատված դեպք։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ կառավարությունը գտնվում է Jynneos ծաղկի դեմ պատվաստանյութի չափաբաժինների թողարկման գործընթացում, որն արտադրել է Bavarian Nordic A/S-ը` կապիկների ծաղկի դեպքում օգտագործելու համար: