Logo

Գեղեցկության 7 գաղտնիք Մոնիկա Բելուչիից

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:56 / 01.04.2022Լրահոս
Մոնիկա Բելուչի

Մոնիկա Բելուչին 55 տարեկանում ոչ միայն նորաձևության երեկույթներին է մասնակցում, այլ նաև հպարտորեն պատմում է իր թերությունների մասին։

Դերասանուհին կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով՝

1. Տարիքի հետ կինը միայն ավելի լավն է դառնում

«Ես չեմ ուզում նորից 20 տարեկան լինել։ Այսօր ես շատ ավելի երջանիկ եմ, քան երիտասարդ տարիքում՝ երբ նոր էի փորձում գտնել ինձ և տառապում էի անհամարձակությունից։ 55 տարեկանում ես հստակ գիտեմ, թե ինչի կարիք ունեմ և առանց ինչի չեմ կարող ապրել»,- խոստովանում է դերասանուհին։

2. Սիրեք ձեր մարմինը ցանկացած տեսքով

Մոնիկան կարծում է, որ անկախ նրանից, թե որքան անհամապատասխան է ձեր մարմինը ձեր երազանքների մարմնից, դուք պետք է սովորեք ընդունել և սիրել այն: Իդեալը հորինվածք է, զուտ պարտադրված չափանիշներ։ Տպավորիչ կազմվածքով կինը նիհարիկից ոչ պակաս գրավիչ է։ Հենց դա՛ գիտակցես, ամեն ինչ կփոխվի։

3. Սովամահ մի եղեք և մի կերեք չափից շատ

«Ես հասկանում եմ, որ երբեք նիհար չեմ լինի։ Ես սիրում եմ ուտել, հետևաբար չեմ ուզում հետևել սննդակարգիս և չեմ կարող։ Եթե ​​ես սկսեմ դիետա պահել, ապա ես կդադարեմ իրական լինել, իսկ ես չեմ ցանկանում կեղծ, ոչ իրական դառնալ։ Երբեմն ես կարող եմ ինձ թույլ տալ հավելյալ բաժակ գինի կամ մի կտոր տորթ, քանի որ առանց փոքր թուլությունների հնարավոր չէ»,- խոստովանում է Մոնիկան։

4. Սպորտ և հաճույք

Սովորեք հաճույք ստանալ ֆիզիկական ակտիվությունից: Հետևեք, թե ինչպես է ձեր մարմինը փոխվում ամեն օր:

«Պաշտում եմ յոգան, բայց չի ստացվում կանոնավոր մարզվել անդադար ճամփորդությունների դեպքում։ Բայց լողավազան եմ գնում շաբաթական 3-4 անգամ»։

5. Շատ ջուր խմեք

Բելուչին շատ է ջուր օգտագործում՝ օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու նպատակով ։ Բացի այդ, ջուրն օգնում է մաշկին՝ պահպանել առողջ փայլը:

6. Հնարավորինս քիչ դիմահարդարում

Գեղեցկությունը մի տոնա դիմահարդմարման մեջ չէ, այլ բնական լինելու: 

7. Հոգ տարեք ձեր մաշկի մասին

Կոնտրաստային ցնցուղն օգնում է դերասանուհուն արթնանալ: Այն հիանալի տոնուսավորում է մաշկը։ Հաջորդ քայլը մաշկի մաքրումն է տոնիկով և թեթև հյուսվածքով խոնավեցնելը: