Logo

Մոսկովյան «Օչակովո» գործարանը ստեղծել է Coca-Cola, Fanta և Sprite ըմպելիքների անալոգները

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:04 / 17.05.2022Լրահոս
Օչակովո գործարան

Մեզ ծանոթ թվացող այս երեք շշերը հայտնի խմիչքների՝ «Օչակովո» գործարանի թողարկած անալոգներն են:

CoolCola, Fancy և Street ապրանքների բրենդային գույները հիշեցնում են Pepsi, Fanta և Sprite խմիչքները: Արտադրողը դա չի թաքցնում և խոստանում է կրկնել դասական խմիչքների համերը։

Ապրանքի նկարագրությունը ներառում է նաև բնօրինակին հղումներ. CoolCola-ն դիրքավորվում է որպես «արտահայտիչ և թարմացնող ըմպելիք՝ խորհրդանշական կոլայի համով», Fancy-ն ունի ճանաչելի ֆանտաստիկ համ, իսկ Street-ը պարունակում է բնական կիտրոնի, լայմի հյութեր և բուսական էքստրակտներ: