Logo

Մոսկվայի բորսայում բաժնետոմսերի առքուվաճառք չի իրականացվում 3-րդ օրն անընդմեջ

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:14 / 03.03.2022Լրահոս
null

Մոսկովյան բորսայում՝ ֆոնդային շուկայի հատվածում, սակարկությունները չեն վերսկսվի նաև մարտի 3-ին։ Այս մասին որոշումը կայացրել է Ռուսաստանի բանկը, ասվում է կարգավորիչի կայքում։

Նաև գործարքներ չեն լինի ֆյուչերսային բորսայում (երբեմն՝ դերիվատիվների բորսա)։ Մարտի 4-ին բորսայի հնարավոր աշխատանքի մասին ՌԴ բանկը կհայտարարի նույն օրն առավոտյան։

Մոսկովյան բորսայի շրջանակում ֆոնդային և ֆյուչերսային շուկաների հատվածներում առևտուր չի իրականացվում փետրվարի 28-ից՝ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցների, ինչպես նաև ֆինանսական շուկայի կայունությանն աջակցելու Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումների ֆոնին՝ նշում է «Ինտերֆաքս»-ը։ 

Արժութային շուկայում առևտուրը տեղի է ունենում միայն ցերեկվա ընթացքում։