Logo

Մոսկվայում 66-ամյա մոտոսայլակը վաճառում են բարձրակարգ Volkswagen Tiguan-ի գնով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:31 / 09.06.2022Լրահոս
մոտոսայլակ

Մոսկվայում վաճառքի է հանվել 1956 թվականի խորհրդային հազվագյուտ СМЗ С-3Л մոտոսայլակը, որը հասարակության շրջանում հայտնի է «հաշմանդամ» անվամբ։ Հայտարարության մեջ նշված վազքն ընդամենը հինգ կիլոմետր է։ Թափքի և ինտերիերի կատարյալ վիճակի հետ մեկտեղ դրանով է բացատրվում նրա թանկ արժեքը։ Սեփականատերը եռանիվ մեքենան գնահատել է 4,1 միլիոն ռուբլի․ գրեթե նույն գումարով կարող եք գնել Volkswagen Tiguan:

СМЗ С-3Л մոտոսայլակ

Այս նմուշն ամենաթանկն է մոտոսայլակների ցանկում։ Նրան ամենամոտ մոդելը՝ С-3-ը, որը, ի տարբերություն С-3Л-ի, ունի չորս անիվ, ոչ թե երեք, արժե 1,3 միլիոն ռուբլի։ Այս եռանիվ «հաշմանդամները» հիմնականում վաճառում են ոչ ավելի, քան 400 հազար ռուբլով:

СМЗ С-3Л մոտոսայլակ-2

Դատելով լուսանկարներից՝ վաճառքի է հանվել իսկական թանգարանային ցուցանմուշ․ բոլոր կադրերն արվել են ոչ թե ավտոտնակում, այլ թանգարանի սրահում։ Վաճառողը, սակայն, չի հստակեցրել՝ դա գործարանային վիճա՞կ է, թե՞ այն ամբողջությամբ թարմացվել է։

СМЗ С-3Л մոտոսայլակ-3

С-3Л շարքի եռանիվները դարձել են փակ թափքով առաջին «հաշմանդամները». նախկինում արտադրվում էին միայն բաց եռանիվներ, որոնք թողարկում էր Կիևի մոտոցիկլետների գործարանը։ Այս «հաշմանդամն» արտադրվել է Սերպուխովի գործարանի ձեռնարկություններում՝ 1952-1958 թվականներին։ Համալրված է 8 ձիաուժ հզորությամբ շարժիչով և եռաստիճան մեխանիկայով։ С-3Л-ը կարող էր արագություն զարգացնել մինչև ժամում 60 կիլոմետր:

СМЗ С-3Л մոտոսայլակ-4

Վերջին անգամ նման թանկարժեք մոտոսայլակ վաճառքի է հանվել 2021 թվականի գարնանը։ Այն ժամանակ սանկտպետերբուրգցի սեփականատերը հայտարարություն էր տեղադրել С-1Л սերիայի եռանիվ «հաշմանդամի» վաճառքի համար։ Նա 5,7 միլիոն ռուբլի էր գնահատել վերանորոգված և կատարյալ վիճակի հասցված մոտոսայլակը։

СМЗ С-3Л մոտոսայլակ-5