Logo
/ ՍՊՈՐՏ
Հեղինակ

Նարեկ Առուշանյան

09:53 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Joze Murinyo-comment

Մոուրինյո. «Այս անգամ նրանք խլեցին մեզնից հաղթանակը»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ  հանդիպումից հետո (1:1) խոսել է մրցավարների աշխատանքի մասին:

«Տոնում էի ոչ-ոքի արդյունքը, քանի որ հանդիպման ընթացքում անհնար էր թվում մտածել, որ խաղը կավարտենք դրական արդյունքով: Ոչ այն պատճառով, որ իմ թիմը վատ խաղաց։ Հանդիպման ժամանակ ավելացրինք, բայց զգացողություն ունեի, թե իրավիճակը փոխելը շատ դժվար կլինի։

Իմ թիմն այսօր ֆանտաստիկ էր։ Մենք ավելին էինք ուզում: Չեմ ցանկանում շատ խոսել մրցավարների մասին: Բավական է. նրանք պետք է որոշակի հարգանք ցուցաբերեն։

Ցավոք, այս մրցաշրջանում մենք այնքան հաջող չենք խաղում, որ նվաճենք «Սկուդետոն», սակայն ցանկանում ենք խաղում հաղթանակի համար պայքարելու իրավունք ունենալ։ Այս անգամ նրանք խլեցին մեզնից հաղթանակը»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն՝ հղում կատարելով DAZN-ին:

33 խաղից հետո «Ռոման» 58 միավորով 5-րդն է: Առաջատարը «Միլանն» է, որը վաստակել է 71 միավոր, 1 խաղ պակաս անցկացրած գործող չեմպիոն «Ինտերը» վաստակել է 69 միավոր, 3-րդ տեղում ընթացող «Նապոլին»՝ 67, իսկ լավագույն քառյակը եզրափակող «Յուվենտուսը»՝ 63:

Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը «Նապոլիի» դեմ խաղում

Լրահոս