Logo

ԱՄՆ-ը փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 02.03.2022Լրահոս
ԱՄՆ-ՌԴ

ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև:

«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար»,- ասել է նա։

«ԱՄՆ-ի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրը» - ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ արգելքը վերաբերում է բոլոր օդանավերին:

«Այն կներառի մարդատար և բեռնափոխադրումները, կանոնավոր և չարտերային թռիչքները, ինչն, ըստ էության, նշանակում է ԱՄՆ օդային տարածքի փակում Ռուսաստանի բոլոր առևտրային ավիափոխադրողների և քաղաքացիական ինքնաթիռների համար», - հավելել է ամերիկյան գերատեսչությունը։