Logo

«Նապոլին» շնորհավորել է «Ինտերին» ու «Ատալանտային» գոլազուրկ ոչ-ոքիից հետո

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:13 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Ինտեր- Ատալանտա

Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տեղն զբաղեցնող «Նապոլին» շնորհավորել է մրցաշարի առաջատար «Ինտերին» և իր մոտակա հետապնդող «Ատալանտային» 22-րդ տուրում ազնիվ և բովանդակալից պայքար մղելու համար (0։0)։

«Շնորհավորում ենք «Ատալանտային» և «Ինտերին»։ Հրաշալի մրցախաղ էր. ազնիվ և գրավիչ ֆուտբոլ տեսանք»,- նեապոլյան ակումբի մամուլի ծառայությունն այդպիսի գրառում է կատարել Թվիթերում։

Նշենք, որ հաշվետու տուրից հետո «Ինտերը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի առաջին քառյակում են նաև «Միլանը»՝ 48, «Նապոլին»՝ 43 և «Ատալանտան»՝ 42 միավորով։