Logo

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է Դե Լաուրենտիսը պատրաստ վաճառել «Նապոլին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:20 / 12.03.2022ՍՊՈՐՏ
null

Ամերիկյան ներդրողները ցանկանում են գնել «Նապոլին»:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թիմի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել ակումբը 700 մլն եվրոյի դիմաց:

Նշվում է, որ դեռևս պաշտոնական առաջարկ չի արվել:

«Նապոլիի» բաժնետոմսերի գնմամբ հետաքրքրված է Sixth Street ընկերությունը, որն արդեն աշխատում է իտալական շուկայում՝ ձեռք բերելով անշարժ գույք Սարդինիայում:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Նապոլին» զբաղեցնում է 3-րդ տեղը: