Logo

«Նապոլին» մերժել է «Նյուքասլի» առաջարկը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:22 / 30.01.2022ՍՊՈՐՏ
null

«Նյուքասլը» փորձել է ձեռք բերել «Նապոլիի» կենտրոնական կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ նախօրեին անգլիական ակումբը 25-ամյա իսպանացու համար 40 մլն եվրո է առաջարկել, սակայն նեապոլյան ակումբը պատասխանել է մերժումով։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը 18 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։