Logo

ՆԱՍԱ-ն ցույց է տվել «կլիմայական պարույրը»՝ Երկրի վրա ջերմաստիճանի փոփոխության դինամիկան 140 տարում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:30 / 21.03.2022Լրահոս
ՆԱՍԱ

Այն ակտիվորեն բացվում է, ինչը կարող է կենդանիների բազմաթիվ տեսակների կյանք արժենալ:

ՆԱՍԱ-ի Climate Change յութուբյան ալիքում հայտնվել է տվյալների վիզուալիզացիա, որը ցույց է տալիս Երկրի գլոբալ ջերմաստիճանի փոփոխությունները 1880-2021 թվականներին: Այն ստեղծել է ԱՄՆ-ի Մթնոլորտային գիտությունների ազգային կենտրոնի կլիմայագետ Էդ Հոուքինսը՝ հիմնվելով ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կազմած վիճակագրության վրա։

Դիտարկումների սկզբում նախնական ջերմաստիճանը նշվում է սպիտակ գծերով, երկնագույն գծերը ցույց են տալիս նվազում, իսկ կարմիր գծերը՝ տաքացում: Կողքից նայելիս հեշտ է նկատել, որ վերջին տասնամյակների ընթացքում պարույրն ակտիվորեն բացվում  է։ 2021 թվականի դրությամբ ջերմաստիճանը գլոբալ բարձրացել է 0,98ºC-ով։

ՆԱՍԱ -2022

Թեև նման փոփոխությունը կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն ջերմաստիճանի 1-2 աստիճանով բարձրացումը կարող է խելահեղ հետևանքներ ունենալ Երկրի համար: Դրանց թվում են սառցադաշտերի հալվելը, ծովի մակարդակի բարձրացումը, ցամաքի որոշ տարածքների հեղեղումը և կենդանիների անհետացումը։

Ջերմաստիճանի գլոբալ բարձրացմամբ կենդանական աշխարհի որոշ տեսակներ այլեւս չեն կարողանա բազմանալ վայրի բնության մեջ, ինչն աստիճանաբար կհանգեցնի նրանց անհետացմանը: ՄԱԿ-ի 2021 թվականի զեկույցում ասվում է, որ մինչև 21-րդ դարի վերջը Երկրի վրա ջերմաստիճանը կբարձրանա 2,7ºC-ով, եթե մարդիկ միջոցներ չձեռնարկեն այդ միտումը զսպելու ուղղությամբ: