Logo

NASA-ն մանրամասներ է հայտնում Մարսում իր ամենահավակնոտ առաքելության մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:23 / 30.05.2022Լրահոս
NASA-2022

Տիեզերագնացները Կարմիր մոլորակի մակերեսին կանցկացնեն 30 օր։

ՆԱՍԱ-ն նախատեսում է տիեզերագնացներ ուղարկել Մարս 30-օրյա առաքելության համար․ տիեզերական գործակալությունը վերջերս ներկայացրել է ծրագրեր: Առայժմ դա միայն հայեցակարգ է, որն իրագործելուց առաջ անհրաժեշտ է դեռ երկար տարիներ մանրակրկիտ նախապատրաստվել։

Առաքելությունը բաղկացած կլինի երկու հոգուց, իսկ հիմնական նպատակն է լինելու ապացուցել Մարսի մակերեսին կյանքի և աշխատանքի հնարավորությունը։ Բացի այդ, NASA-ն նախանշել է մի քանի տասնյակ գիտական նպատակներ։

Իհարկե, առաքելությունը հեշտ չի լինելու։ Առայժմ չկան հարմար տեխնոլոգիաներ Մարսը հետազոտելու համար։ Գիտնականներն ու ինժեներները շարունակում են ուղիներ փնտրել Կարմիր մոլորակի վրա մարդկանց շնչելու հնարավորություն տալու համար՝ լինի դա հատուկ կոստյումների թե անշարժ թթվածնի գեներատորների միջոցով:

Բացի այդ, 30-օրյա առաքելությունը դեպի Մարս նշանակում է, որ տիեզերագնացները ստիպված կլինեն ամիսներ անցկացնել միկրոգրավիտացիայում: Երբ նրանք հասնեն Կարմիր մոլորակ, պետք է վերականգնվեն՝ նախքան մասնակի գրավիտացիայի պայմաններում աշխատելը: ՆԱՍԱ-ն նշում է, որ խնդրի լուծման հնարավոր ուղիներից մեկը տիեզերագնացներին առաքելության ընթացքում հերմետիկ ամենագնացում տեղավորելն է:

Հնարավոր է, որ այդ առաքելությունը տեղի ունենա 2030-ականների վերջին։ Մարս թռիչքը պլանավորելիս հաշվի կառնվեն մարդկանց Լուսին ուղարկելու՝ Artemis տիեզերական ծրագրի արդյունքները։