Logo

ՆԱՍԱ-ն նախատեսում է մինչև 2040 թվականը տիեզերագնացներ իջեցնել Մարսի վրա

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:04 / 29.03.2022Լրահոս
ՆԱՍԱ - տիեզերագնացներ

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) մտադիր է մինչև 2040 թվականը տիեզերագնացներ իջեցնել Մարսի մակերեսին։ Այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը։

Ըստ Նելսոնի՝ Մարսի վրա հետազոտությունները շարունակվում են. մոլորակի մակերևույթից տվյալների հավաքմամբ զբաղվում է Perseverance մարսագնացը, իսկ ավտոմատ միջմոլորակային կայաններն ուղեծրում են՝ ուսումնասիրելու նրա մակերեսը և մթնոլորտը:

Ինչպես նշել է ՆԱՍԱ-ի ղեկավարը, այս պահին մշակվում է փչովի ջերմային վահան, որն ունակ կլինի դանդաղեցնել տիեզերանավի ընթացքը Մարսի մթնոլորտ մտնելիս և օգնել նրան ապահով վայրէջք կատարել մոլորակի մակերեսին։ ԱՄՆ տիեզերական գործակալությունը նաև նոր շարժիչներ է մշակում, որոնք կարագացնեն տիեզերագնացների տեղափոխումը Մարս։

Բացի այդ, ՆԱՍԱ-ի մասնագետները զբաղվում են Լուսնի և Մարսի վրա կենսաապահովման խնդրով, ինչպես նաև դիտարկում են սարքավորումների էլեկտրաէներգիայով շարունակական մատակարարումն ապահովելու տարբերակները։ Այդ նպատակների համար նախատեսվում է պետբյուջեից միջոցներ հատկացնել, որոնք կուղղվեն անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։