Logo

Տեղ հասա՛նք. Իլոն Մասկի Cybertruck-ը կարելի է վերածել նավակի, ճիշտ է, մեծ գումարի դիմաց և՝ ոչ շուտով (ֆոտոշարք)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:50 / 17.02.2022Լրահոս
Իլոն Մասկ-Cybertruck

2020 թվականին Իլոն Մասկը Twitter-ում խոստացավ, որ Cybertruck պիկապը կկարողանա լողալ։ Ճիշտ է, նա ավելի շուտ նկատի ուներ, որ դրանով հնարավոր կլինի անցնել մի փոքրիկ առվով կամ անմիջապես չսուզվել ջրի հատակը։

Իսկ, ա՛յ, Cybercat-ի ստեղծողներն ավելի լավատես են և արդեն գտել են լուծում, որը ֆուտուրիստական մեքենան կվերածի է՛լ ավելի ֆուտուրիստական նավակի: Դա անելու համար Cybertruck-ին անհրաժեշտ կլինի ավելացնել էլեկտրական արտաքին շարժիչներ, պոնտոններ և հիդրոթևեր: Մշակողները հավաստիացնում են, որ այդ ամբողջ տնտեսությունը կարող է կառավարել մեկ անձ (և բավականին արագ):

Image

Մշակողներն առաջարկում են երկու տարբերակ՝ Cybercat և Cybercat Foiler: Տարբերություններն արտաքին տեսքի, առավելագույն արագության և մարտկոցի հզորության մեջ են: Ամենաթանկ տարբերակը կկարողանա զարգացնել մինչև 40 կմ/ժ և կարժենա 42,900 դոլար։ Նրա մարտկոցի պաշարն ապահովում է առավելագույնը 120 կմ ընթացք՝ ամենամեծ արագության դեպքում։

Image

Վատ չի հնչում, բայց նախ՝ վաճառքի մեկնարկը դեռ հեռու է. արտադրող ընկերությունը սպասում է արտոնագրի և ստուգում է շուկան։ Հետո էլ՝ ինքնին Cybertruck-ի արտադրության մեկնարկն անընդհատ հետաձգվում է, և առանց ջրային շարժիչների մեքենան կարող է միայն սմուզիներ պատրաստել:

Image

Ինչո՞ւ է որևէ մեկին պետք եղել, ընդհանրապես, լողալ սովորեցնել Cybertruck-ին. Tesla-ի պիկապի ստեղծողները ոգեշնչվել են Ջեյմս Բոնդի՝ «Լրտեսը, որը սիրում էր ինձ» ֆիլմով (Lotus Esprit-1976): Իլոն Մասկը նույնիսկ գնել է իր համար այդպիսին: Ֆիլմում մեքենան կարող էր լողալ ջրի տակ ինչպես սուզանավը. ինչո՞ւ չսովորեցնել այդպես անել նաև այս մեքենային և նրա հեռավոր հետնորդին:

Image