Logo

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ (1,8 մմ) և ամենաթանկ (440 000 դոլար) ժամացույցը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:49 / 24.03.2022Լրահոս
Bulgari Octo Finissimo Ultra

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցը. Bulgari Octo Finissimo Ultra-ն ավելի բարակ է, քան 10 պենսանոց մետաղադրամը և արժե 332 700 ֆունտ ստերլինգ:

Octo Finissimo Ultra-ն աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցն է՝ ընդամենը 1,8 մմ հաստությամբ: Շքեղ սարքի կորպուսը պատրաստված է ավազապատ տիտանից, իսկ պատյանը՝ վոլֆրամի կարբիդից։

Զարմանալի չէ, որ այն բարձր գին ունի և գնորդին կարժենա հսկայական կարողություն՝ 332 695 ֆունտ ստերլինգ ($440 000):

Bulgari Octo Finissimo Ultra

Հայտնի լինելով իր շքեղ զարդերով ու աքսեսուարներով՝ Bulgari-ն այժմ համաշխարհային ռեկորդներ է սահմանել իր նորագույն սարքով:

Բրենդը երեք տարի է ծախսել ժամացույցի ստեղծման համար, որը ներկայացվել է ճիշտ ժամանակին՝ Octo գծի 10-ամյակին:

Այն 0,007 դյույմով (0,2 մմ) գերազանցել է բարակության նախորդ ռեկորդակրին՝ Piaget Altiplano Ultimate Concept-ին:

Bulgari Octo Finissimo Ultra 2

Watchonista-ի հետ զրույցում Bulgari-ի ժամացույցների բաժնի գործադիր տնօրեն Անտուան Փինն ասել է. 

«Կարո՞ղ ենք անել դա․ չհասցրինք այս հարցը տալ երեք տարի առաջ, երբ մեր թիմերը պատասխանեցին այլ հարցով՝ ինչպե՞ս ենք պատրաստվում դա անել: Դժվարություն հաղթահարելու այս ունակությունն ապրանքանիշի ԴՆԹ-ում է: Ինչ վերաբերում է «ուլտրա» բառին, ապա այն արտահայտում է շրջանակներից դուրս գալու, ծայրահեղությունների հետ խաղալու ցանկություն, գաղափար, որը մենք սիրում ենք ընկերությունում»:

Bulgari Octo Finissimo Ultra 3

«Յուրահատուկ QR կոդն առաջարկում է միացում NFT-ին և մետավերսիային՝ միացնելով մեխանիկական աշխարհը թվային հարթակի հետ»,- հայտնել են Bulgari-ում:

Ըստ Watchonist-ի՝ Bulgari-ն ընդհանուր առմամբ ութ արտոնագրային հայտ է ներկայացրել ժամացույցի դիզայնի համար: