Logo

Ներկայացվել է Instagram-ի ռուսական անալոգը՝ «Rossgram»-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:56 / 16.03.2022Լրահոս
Rossgram

Հեղինակը պնդում է, որ սովորել է նույն կուրսում VKontakte-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ։

Ռուսաստանում հայտարարվել է Rossgram նոր սոցիալական ցանցի թողարկման մասին, որը համարվում է այդ երկրում արգելափակված Instagram սոցիալական ցանցի անալոգը։ Rossgram-ի հեղինակը ձեռնարկատեր Ալեքսանդր Զոբովն է, որը պնդում է, որ VKontakte-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կուրսընկերն է։

«Instagram-ի ռուսական անալոգը՝ Android-ի և iOS-ի համար սովորական ֆունկցիոնալությամբ և բջջային հավելվածներով, կգործարկվի 2022 թվականի մարտի 28-ին։ Սովորական օգտատերերի համար մուտքը բաց կլինի այս տարվա ապրիլին»,- ասվում է Rossgram կայքում։

Մուտքը հարթակ սկզբում կտրամադրվի թոփ-բլոգերներին և գործընկերներին: Նոր սոցիալական ցանցը կունենա դրամայնացման լրացուցիչ գործիքներ։ Նախագծի հիմնադիրներն են՝ ձեռներեցներ Ալեքսանդր Զոբովը և Կիրիլ Ֆիլիմոնովը։ 

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանը սկսեց արգելափակել Instagram սոցիալական ցանցը, սակայն շատ օգտատերեր որոշեցին շարունակել օգտվել՝ գործածելով VPN ծառայություններ։ 

Ռուսաստանում արգելափակված են շուրջ 20 հայտնի VPN ծառայություններ, այդ թվում՝ Hola! VPN, ExpressVPN, KeepSolid VPN Unlimited, Nord VPN, Speedify VPN և IPVanish VPN։ Roskomnadzor-ը մտադիր է շարունակել այդ աշխատանքը: