Logo

Ներկայացվել է ուլտրաշքեղ Mercedes-Maybach-ը՝ մորթով և ոսկով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:48 / 19.05.2022Լրահոս
Mercedes-Maybach

Կոնցեպտը վերածվելու է կոմերցիոն մոդելի, որը սահմանափակ քանակությամբ կթողարկվի հաջորդ տարվա սկզբին:

Mercedes-Benz-ը ներկայացրել է Mercedes-Maybach սեդանի՝ մինչ օրս եղած ամենաշքեղ տարբերակը: Այն կոչվում է Haute Voiture՝ Haute couture-ի անալոգիայով («բարձր նորաձևություն»), որտեղ դրսևորվել է դիզայներների ոգեշնչանքը: Սեդանը ստացել է հատուկ գունային գամմա և հարուստ ինտերիեր՝ Nappa կաշվով, բուկլե գործվածքով, սպիտակ արհեստական մորթով և վարդագույն ոսկուց շեշտադրումներով։

Mercedes-Maybach 1

Տանիքը և անիվների սկավառակներն ունեն մուգ կապույտ փայլուն ծածկույթ, որը համապատասխանում է ներքևի մասի վարդագույն երանգին: Նույն գունային սխեման կիրառվում է նաև շքեղ ինտերիերում, ինչը շոու-քարը դարձնում է առանձնահատուկ։ Ինտերիերի մեծ մասը ծածկված է սպիտակ Nappa կաշվով, դռների բազրիքները զարդարված են բուկլե գործվածքով` կապույտ, բեժ և վարդագույն նախշերով: Հյուսվածքի նույն ձևը կարելի է տեսնել գլխատակերի, մեջքի և նստատեղերի ներքևի մասերում:

Mercedes-Maybach 2

Դեկորին շռայլություն են հաղորդում վարդագույն ոսկուց շեշտադրումները և փափուկ արհեստական մորթին, որն օգտագործվում է դռների, բարձիկների և նույնիսկ գորգերի վրա։ Լյուքս դասի սեդանի կոմպլեկտում ներկայացվող պայուսակները նույնպես զարդարված են սպիտակ մորթով:

Mercedes-Maybach 3

Դիզայներներն ուշադրությունից դուրս չեն թողել նաև MBUX մուլտիմեդիա համակարգը, և ինտերֆեյսի որոշ տարրեր «վերաներկել են» սրահի թանկարժեք մետաղի տոնով։ Վերջին շտիխը նույն ոսկեգույնով շամպայնի բաժակներն են:

Mercedes-Maybach 4

Haute Voiture-ի տեխնիկական հագեցվածության մասին ոչինչ չի հաղորդվում։ Ամենայն հավանականությամբ, այն ստացել է վեցլիտրանոց V12 բի-տուրբո շարժիչ։

Սահմանափակ սեդանի վաճառքը կսկսվի 2023 թվականին։

Mercedes-Maybach 5