Logo

Neva buyers week. հայկական ArLeAM-ը՝ ֆորումի գլխավոր հովանավոր (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.06.2021Լրահոս
Բացառիկ
181890665 285268733386113 8073297449604807199 n - Neva buyers week. հայկական ArLeAM-ը՝ ֆորումի գլխավոր հովանավոր (տեսանյութ)
Նևայի ափերից դեպի միջազգային շուկա. Neva buyers week՝ լայնամասշտաբ ցուցահանդես-ֆորում, որը նոր հնարավորություններ է ստեղծում փոքր ու միջին ընկերությունների համար: Սանկտ
Պետերբուրգում տեղի ունեցավ սննդամթերքի եւ ըմպելիքների միջազգային ամենամեծ ցուցահանդեսը:
Երկօրյա ֆորումի գերնպատակն էր նախապատրաստվել մանրածախ ցանցերի հետ աշխատանքին ու մատակարարների հետ բանակցել հետագա համագործակցության շուրջ:
Neva buyers week-ի գլխավոր հովանավորը հայկական ArLeAM ընկերությունն էր:
ArLeAM-ը ֆորումում ներկայացրել էր իր “Դուռ” ապրանքանիշի գինիները, հայկական բրենդին և մրգային օ դե վիների լայն ընտրանին, ինչպես նաև սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանքը: