Logo

Samsung-ի նոր սմարթֆոնը հայտնվել է շուկայում շնորհանդեսից մի քանի օր առաջ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:51 / 15.03.2022Լրահոս
Samsung Galaxy A53

Samsung Galaxy A53 5G սմարթֆոնը հայտնվել է Քենիայի մանրածախ առևտրի կետերում՝ պաշտոնական շնորհանդեսից մի քանի օր առաջ: Այն առաջարկվում է 45 500 քենիական շիլինգով/Kenyan shilling/, որը կազմում է 400 դոլար՝  հայտնում է GSMArena պորտալը։

Սմարթֆոնն ունի 6.52 դյույմանոց էկրան, Exynos 1200 չիպսեթ և 4500 մԱ/ժ մարտկոց։ Տեսախցիկի բաժինը ներառում է 64MP հիմնական տեսախցիկ, 12MP գերլայն և երկու 5MP մոդուլներ մակրոնկարահանումների և տվյալների բազայի համար:

Հաղորդվում է, որ սմարթֆոնի հիշողության ծավալը 128 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ: