Logo

Telegram-ը նոր վիդեո սթիքերներ և էմոջիներ է առաջարկում

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 01.02.2022Լրահոս

Telegram-ն ավելացրել է վիդեո սթիքերներ և հավելյալ էմոջիներ՝ մեսենջերի թարմացված տարբերակին արձագանքելու համար։ Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում։

Ծառայությունն օգտատերերին առաջարկում է ստեղծել անիմացիոն սթիքերներ՝ օգտագործելով @stickers բոտը։ Մինչ այդ դա կարող էր կատարվել միայն տեխնիկական գիտելիքներ ունենալու և մասնագիտացված ծրագրերի միջոցով, ինչպիսին է Adobe Illustrator-ը:

Telegram-ը նաև 5 նոր էմոջի է ավելացրել։ Բացի այդ, մեսենջերը թույլ է տվել օգտատերերին ընտրել ռեակցիաների չափը։ 

Մեկ այլ թարմացում է վերջերս բացված չաթերին արագ անցնելու հնարավորությունը: Խոսակցությանը վերադառնալու համար այլևս անհրաժեշտ չէ բացել զրույցների ամբողջ ցանկը, անհրաժեշտ է պարզապես սեղմել և պահել «Հետ» կոճակը: Այն ցույց կտա վերջին խոսակցությունները: