Logo

Whatsapp-ը նոր գործառույթ ունի

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:30 / 03.02.2022Լրահոս

WhatsApp massenger

WhatsApp մեսենջերում հնարավոր կլինի ջնջել հաղորդագրությունը, եթե այն ուղարկելուց չի անցել 36 ժամ, հայտնում է WABetaInfo պորտալը։ Նախկինում այս գործառույթը թույլ էր տալիս հաղորդագրությունները ջնջել ուղարկելուց հետո 68 րոպեի ընթացքում:

Նույն կայքը հայտնել էր 2021 թվականի աշնանը, որ WhatsApp-ը հնարավորություն կունենա ջնջել հաղորդագրությունը 7օր և 8 րոպեի ընթացքում։ 

WhatsApp-ի բետա տարբերակում հաղորդագրությունների ջնջման ժամանակի ավելացման մասին դեռևս տեղեկություն չկա. այն ներկայում մշակման փուլում է։