Logo

Վերջապես. WhatsApp-ը հաղորդագրությունները խմբագրելու հնարավորություն կունենա

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:45 / 02.06.2022Լրահոս
WhatsApp-edit texts

Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը` WhatsApp-ի թիմն աշխատում է նոր գործառույթի վրա, որը թույլ է տալիս օգտատերերին խմբագրել հաղորդագրություններն ուղարկելուց հետո: Մասամբ սա նման է այն գործառույթին, որը մշակում է Twitter-ը, սակայն WhatsApp-ի ինտերֆեյսն այս առումով ավելի պարզ կլինի:

Թեև ակնկալվում է,որ Twitter-ն ուղարկողին հնարավորություն կտա դիտելու յուրաքանչյուր հաղորդագրության վերանայումների պատմությունը և նախորդ տարբերակները, WhatsApp մեսենջերը նման հնարավորություն չի ունենա:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք WhatsApp-ը կտեղեկացնի ստացողին, որ ուղարկողը խմբագրել է հաղորդագրությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օգտատերը կկարողանա ուղղել հաղորդագրությունը, սակայն նախորդ տարբերակները ստուգելու համար խմբագրման պատմությունը հասանելի չի լինի։ Այնուամենայնիվ, WABetaInfo-ի փոխանցմամբ, խմբագրման համար դեռևս հստակ ​​ժամանակահատված չկա: