Logo

Նոր սերնդի Volkswagen Tiguan. առաջին լուսանկարները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:58 / 15.06.2022Լրահոս
Volkswagen Tiguan

Գերմանական ապրանքանիշը փորձարկում է քրոսովերի էլեկտրական տարբերակը:

Volkswagen Tiguan-ը՝ բրենդի ամենահայտնի քրոսովերներից մեկը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում, պատրաստվում է սերնդափոխության։ Carscoops-ի տրամադրության տակ են հայտնվել Ալպերում նորույթի փորձարկումների ժամանակ արված լուսանկարները։ Volkswagen-ը փորձարկում է Tiguan-ի էլեկտրական մոդիֆիկացիան: Մի քանի տարի առաջ ենթադրվում էր, որ հաջորդ՝ երրորդ սերնդի Tiguan-ը կարող է արմատապես փոխվել:

Volkswagen Tiguan-1

Առայժմ Volkswagen-ը գտնվում է փորձարկման սկզբնական փուլում, երբ գործածվում է ներկա սերնդի մոդելի կորպուսը՝ որոշ փոփոխություններով: Այս դեպքում փոխվել է մեքենայի դիմային մասը՝ ռադիատորի վանդակաճաղի անցքը փակվել է բավականին կոպիտ խցանով։

Volkswagen Tiguan-2

Շարժիչի մասին տեղեկություններ չկան, թեև ութերորդ սերնդի Golf-ի ագրեգատները նախկինում նախատեսվում էին նորույթի համար։ Դրանով հանդերձ, Carscoops-ը ենթադրում է, որ Volkswagen-ը կառաջարկի «երրորդ» Tiguan-ը՝ և՛ էլեկտրիֆիկացված, և՛ ամբողջովին էլեկտրական տարբերակով:

Նորույթի դեբյուտը տեղի կունենա 2024 թվականից ոչ շուտ, իսկ պաշտոնական տեղեկության առաջին մասը կարելի է սպասել արդեն 2023 թվականին։

Volkswagen Tiguan-3

Ներկա երկրորդ սերնդի Tiguan-ի դեբյուտը տեղի է ունեցել գրեթե յոթ տարի առաջ, իսկ 2020 թվականին այն ենթարկվեց պլանային թարմացման: Ռուսական շուկայի համար նախատեսված տարբերակը մինչև այս տարվա գարուն արտադրվում էր Կալուգայի շրջանի Volkswagen-ի գործարանում, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը անորոշ ժամանակով անգործության է մատնված: