Logo

Մեկ լիցքավորմամբ` մինչև 1000 կմ. նորվեգական ընկերությունը ներկայացրել է XL էլեկտրական մեքենան (լուսանկարներ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:51 / 09.02.2022Լրահոս

XL էլեկտրական մեքենա 1

Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքից Fresco Motors ստարտափը, որը հիմնադրվել է 2019 թվականին, փետրվարին ներկայացրել է XL էլեկտրական մեքենան, որը նախատեսված է տեղական շուկայում Tesla-ի և Porsche-ի հետ մրցակցելու համար, գրում է motor.ru-ն: 

Նորույթի համար հայտարարված է այսօրվա չափանիշներով ռեկորդային հեռահարություն` մեկ լիցքավորմամբ 1000 կիլոմետր տարածքի հաղթահարում, այն ունի երկշարժիչ ուժային կայանք, երկու վայրկյանում կարող է մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույն արագությունը 300 կմ/ժ-ն է:

Պատվերների ընդունումն արդեն սկսվել է, թեև վաճառքում մեքենայի հայտնվելու ժամկետները չեն հայտարարվել։

Նորվեգական շուկայում էլեկտրական մեքենաները շատ մեծ պահանջարկ ունեն: Սակայն մինչև վերջերս երկիրն ազգային էլեկտրական մեքենա չուներ, և ամերիկյան ինժեներ և ֆուտուրիստ Ժակ Ֆրեսկոյի անունը կրող Fresco Motors-ը որոշեց շտկել այս սխալը:

Fresco Motors-ը ներկայում ներդրողներ է փնտրում, որոնք կօգնեն իրականություն դարձնել հավակնոտ նախագիծը: 

XL էլեկտրական մեքենա 2

XL էլեկտրական մեքենա 3

XL էլեկտրական մեքենա 4