Logo

Նոտր Դամի տակ հայտնաբերվել են հնագույն դամբարաններ և կապարե սարկոֆագ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:15 / 18.03.2022Լրահոս
Նոտր Դամ-դամբարաններ

Գտածոները մոտ 700 տարեկան են։

2019 թվականին բռնկված հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցելիս հնագետները հայտնաբերել են 14-րդ դարի դամբարաններ և կապարե սարկոֆագ: Այդ մասին գրում է The Guardian-ը։

Շենքի կենտրոնական մասում գտնվող տաճարի գագաթը վերականգնելու նախապատրաստական աշխատանքների ժամանակ հատակի տակ պատահաբար գերեզմաններ են հայտնաբերվել։

հնագույն դամբարաններ-Նոր Դամ
Կապարի սարկոֆագը, որն ուրվագծում է տղամարդու, ենթադրաբար պատրաստվել է ազդեցիկ պաշտոնյայի համար 1300-ականներին՝ տաճարի կառուցումից մեկ դար անց: Սարկոֆագը հիանալի պահպանված է, բայց դեֆորմացված է հողի ու քարերի ծանրությունից։

Մինի-էնդոսկոպիկ տեսախցիկի միջոցով հնագետներն արդեն ներս են թափանցել և գտել կտորի կտորներ, մազեր և տերևներով բարձ, ինչը կարող է վկայել, որ հնարավոր է՝ կրոնական առաջնորդներից մեկի ննջավայրն է:

հնագույն դամբարաններ-Նոր Դամ 1

Փաստը, որ այդ օրգանական տարրերը դեռ ներսում են, հուշում է՝ մարմինը կարող է լավ վիճակում լինել, նշել են գիտնականները։

Դամբարաններից բացի, հատակի ներկա մակարդակի տակ հայտնաբերվել են մորուքավոր տղամարդու կիսանդրի և քանդակների տարրեր, որոնք 13-րդ դարի տաճարի միջնորմի մասեր են:

հնագույն դամբարաններ-Նոր Դամ 2
Չնայած նման գտածոների կարևորությանը, հնագետների համար ժամանակը կանգ չի առել: Նրանց ժամկետ է տրվել մինչև մարտի 25-ը՝ ավարտելու աշխատանքները մինչև վերականգնման ծրագրի վերսկսումը, որպեսզի հասցնեն տաճարն ամբողջությամբ վերականգնել մինչև 2024 թվականը։