Logo

Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն…

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 30.12.2021Լրահոս
Բացառիկ
մահացել է Պիեռ Կարդեն

Արդեն 1 տարի է, ինչ նորաձևության աշխարհը կորցրել է Pierre Cardin տան հիմնադիր Պիեռ Կարդենին։ Նորաձևության պատմության մեջ նա կհիշվի որպես փայլուն դիզայներ և գործարար, որը կանգնած էր Պրետապորտե ակունքներում: Կարդենը խորհրդային կանանց համար ֆրանսիական նորաձևության գլխավոր դեմքն էր:

Կան ժողովրդական նկարիչներ և ժողովրդական արտիստներ։ Պիեռ Կարդենը ժողովրդական դիզայներ է։ Նրա հագուստները կրել են Ժակլին Քենեդին, Բրիջիթ Բարդոն և Ալեն Դելոնը, բայց միևնույն ժամանակ դարձել է հետպատերազմյան Փարիզի առաջին կուտյուրիեն, որը ժողովրդավարացրել է նորաձևությունը և դիզայներական հագուստը դարձրել է բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից՝ հարմարավետ և ոչ այնքան թանկ։

h1aaanjr - Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն...d4f790019737bd1ba839da79f5878bbc - Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն...

Կարդենը մեծ համբավ է ձեռք բերել Փարիզում, բայց ծնվել է Իտալիայում (ընտանիքը փախել է նացիստներից): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աշխատել է ֆրանսիական Կարմիր խաչում, պատերազմից հետո՝ Schiaparelli-ի և Christian Dior-ի ատելիեներում։ Մաթեմատիկայի և երկրաչափության փայլուն իմացությունը թույլ է տվել Պիեռին ստեղծել այնպիսի իրեր, որոնք բարդ են դիզայնի առումով: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց Կարդենն է կանգնած եղել Dior-ի նոր տեսքի խորհրդանիշն ու հիմքը հանդիսացող Bar բաճկոնի ստեղծման հետևում։ Հենց 1947 թվականի հայտնի New Look հավաքածուի թողարկման ընթացքում Կարդենն է օգնել Dior-ին:

Դիզայները թողարկել է իր սեփական ապրանքանիշը 1950 թվականին։ 4 տարի անց հայտնի պղպջակային զգեստների մասին խոսում էր ամբողջ աշխարհը, և տասնամյակի վերջում Կարդենը Printemps հանրախանութում ներկայացրել է պատրաստի հագուստի առաջին հավաքածուն՝ այն ժամանակվա չափանիշներով, հեղափոխական քայլ կուտյուրիե դիզայների համար (որի համար, ի դեպ, Կարդենը դուրս էր մնացել High Fashion Syndicate-ից):

a29d95e43aeff5474e58ac35eb73596f - Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն...a29d95e43aeff5474e58ac35eb73596f 1 - Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն...

Պատմությունը կհիշի Կարդենին՝ որպես տղամարդու հագուստի դիզայներ. նա համարվում է pagoda sleeve-ի և առանց օձիքի Nehru բաճկոնի հեղինակը, որն առավել հայտնի է՝ որպես The Beatles կոստյում:

Կարդենն ուներ մոտ 900 լիցենզիա 140 երկրներում, այդ թվում՝ Խորհրդային Միությունում։ 1983 թվականին նա պայմանագիր է կնքել Ռուսասատանի Թեթև արդյունաբերության նախարարության հետ, և ամբողջ երկրի գործարանները սկսել են արտադրել հագուստ՝ Pierre Cardin ապրանքանիշով, ի ուրախություն սովետական ​​կանանց: Կարդինն առանձնահատուկ զգացումներ ուներ Ռուսաստանի հանդեպ։ Նրա ամենահայտնի հավաքածուն ոգեշնչված է Գագարինի թռիչքից, իսկ Մոսկվա կատարած նրա այցելությունները բազմաթիվ են։ 1991 թվականին Ռաիսա Գորբաչովայի աջակցությամբ Քարդինը Красная площадь-ում 200.000 հանդիսատեսով ցուցադրություն է անցկացրել:

1609316014439291 - Նորաձևություն իտալական ակցենտով. Պիեռ Կարդեն...

Կարդենն իր անհավատալի համբավին ու հարստությանը վերաբերում էր՝ որպես ինքնին հասկանալի բան: Նա կարծում էր, որ պետք է պարզապես ծնվել կուտյուրիե և քրտնաջան աշխատել:

«Ես թղթախաղ չեմ խաղում, չեմ ծխում, չեմ խմում, սպորտով չեմ զբաղվում։ Ես աշխատում եմ»:

Բացի իր բիզնեսի ձեռքբերումներից, Կարդենը պարզապես բարի մարդ էր, պատրաստ օգնելու, թեև՝ հատուկ խառնվածքով: Ժան-Պոլ Գոտյեն հիշել է, թե ինչպես է իր էսքիները պատանի հասակում ուղարկել Կարդենին, որոնց նա ոչ միայն քաղաքավարի պատասխանել է, այլև աշխատանքի հրավերի առաջարկ է արել: Կարդենն աջակցել է երիտասարդ նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին։ Եվ սրանք ընդամենը մի քանի պատմություններ են, որոնք հայտնվել են տեղեկատվական դաշտում: