Logo

«Նապոլիի» դեմ խաղում «Բարսելոնայի» 4-րդ գոլային գրոհին մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:39 / 26.02.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Նեապոլում 4:2 հաշվով հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ:

59-րդ րոպեին «կապտանռնագույնների» 4-րդ գոլը խփեց թիմի նորեկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ գոլային գրոհին մասնակցել են բոլոր 11 ֆուտբոլիստները: 

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» մրցելու է «Գալաթասարայի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է մարտի 13-ին՝ ժամը 23:55-ին, «Կամպ Նոուում», պատասխան խաղը՝ մարտի 17-ին՝ 21:45-ին, «Նեֆում»:

 
Aubameyang goal vs Napoli

✅ 23 passes ✅ 11 players 🧬 Barça DNA

Posted by FC Barcelona on Saturday, February 26, 2022