Logo

Օրվա իրը․ Vanzy՝ համակարգչի մկնիկ, որը կարելի է դնել մատին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:30 / 15.06.2022Լրահոս
Vanzy

Այն թույլ է տալիս կառավարել հեռուստացույցները, սմարթֆոնները և նույնիսկ վիրտուալ իրականությունը:

Ամերիկյան CoX Space ստարտափը ներկայացրել է Vanzy կոչվող գաջեթը։ Դա փոքրիկ մուտքային սարք է, որը կարող է փոխարինել համակարգչային մկնիկը, թրեքփադը և նույնիսկ խաղային վահանակը: Այն կրում են մատի վրա և թույլ է տալիս ժեստերի օգնությամբ կառավարել տարբեր տեխնիկա։

Vanzy-2

Տեղաշարժը լիովին կառավարելի է, ինչը թույլ է տալիս օգտագործել Vanzy-ն այնպես, ինչպես օգտվողն իրեն հարմարավետ է զգում: Սարքը համատեղելի է Windows-ի, macOS-ի, Android-ի, iOS-ի և iPadOS-ի հետ և աշխատում է վիրտուալ ու ընդլայնված իրականության ինտերֆեյսերով, ինչպես նաև անլար ականջակալներով, ներառյալ AirPods-ը:

Vanzy-ի պատյանն անջրանցիկ է և պատված է անփայլ ապակով, իսկ մատին ամրացվող օղակը կարելի է փոխել, ինչպես Mi Band-ի նման ապարանջանների ժապավենները: Փաթեթը ներառում է մի զույգ տարբեր չափերի սիլիկոնե օղակ, 10 դոլարով կարող եք գնել մետաղական օղակներ։

Vanzy-3

Մարտկոցի աշխատանքի ժամկետը նշված չէ, բայց ամբողջությամբ լիցքավորել այն կարելի է ընդամենը 30 րոպեում։ Լիցքավորման տակդիրը նման է փոքր հեռակառավարվող սարքի և աշխատում է TWS ականջակալների պատյանների նման. այն առանձին լիցքավորում եք USB-C-ի միջոցով, այնուհետև դրան միացնում եք անլար լիցքավորման օղակը: Հատկանշական է, որ սարքը հնարավոր է օգտագործել նաև լիցքավորման ժամանակ։ 

Vanzy-ի գինը 129 դոլար էր, սակայն քրաուդֆանդինգի շրջանակներում սարքը կարելի է ձեռք բերել Kickstarter-ում 79 դոլարով: Եթե նախագիծը հավաքի գործարկման համար անհրաժեշտ գումարը (հրապարակման պահից հավաքվել է ավելի քան 3800 դոլար պահանջվող 5000-ից), պատրաստի գաջեթները կուղարկվեն հաճախորդներին նոյեմբերին: