Logo

Panasonic-ը նոր նոութբուք է ներկայացրել

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:25 / 31.05.2022Լրահոս
Panasonic

Panasonic-ը ներկայացրել է նոր նոութբուք Toughbook շարքից. արտադրողը 14 դյույմանոց Toughbook 40-ը համարում է ամենահուսալի նոութբուքը Toughbook ընտանիքի պատմության մեջ:

Մագնեզիումի համաձուլվածքից կորպուսով նոութբուքն ունի IPS էկրան՝ Full HD լուծաչափով (1920x1080 պիքսել): Հասանելի են 11-րդ սերնդի Intel Core i5 կամ i7 պրոցեսորներով տարբերակները՝ ինտեգրված UHD գրաֆիկայով, որը կարող է արդիականացվել մինչև ավելի բարձր կատարողականություն: Նոութբուքի համար հասանելի է մինչև 64 ԳԲ օպերատիվ հիշողություն և մինչև 2 ՏԲ SSD-ի աջակցություն:

Toughbook 40-ն առաջին սարքն է շարքում, որն ունի վեբ-տեսախցիկ՝ 5MP տեսախցիկով, որն աշխատում է Windows Hello դեմքի ճանաչման համակարգով: Առաջարկվում են Bluetooth 5.1 և Wi-Fi 6, կարելի է պատվիրել 4G կամ 5G մոդեմներ, GPS մոդուլ: Նոութբուքը համալրված է մի քանի USB պորտով (ներառյալ Thunderbolt 4 աջակցություն), HDMI և LAN միակցիչներ, microSD-ի համար նախատեսված սլոտներ և երկու SIM քարտ:

Ստեղնաշարը թույլ է տալիս աշխատել նոութբուքի հետ ձեռնոցներով, 95 դԲ ծավալով բարձրախոսները թույլ են տալիս սարքն օգտագործել աղմկոտ միջավայրում, իսկ պահեստային լիցքավորված մարտկոցով Toughbook 40-ը կարող է աշխատել մինչև 36 ժամ (1 մարտկոցով մինչև 18 ժամ)։