Logo

Փաստեր աշխարհի տարբեր լեզուների մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 01.02.2022Լրահոս

different languages

Աշխարհում լեզուների անհետացման գլոբալ գործընթաց է։ Գոյություն ունեցողների մոտ կեսը (իսկ դրանք 7000-ից ավելի են) կարող են անհետանալ 21-րդ դարի կեսերին։ Դա պայմանավորված է գլոբալիզացիայով ու բնակչության միգրացիայով, որն առավել ընդգծված է Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Հնդկաչին թերակղզու բնիկ ժողովուրդների մոտ:

Անկախ լեզվի հայտնի ու անհայտ, դժվար կամ հեշտ լինելուց ու թե քանի հոգի է այդ լեզվով խոսում, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր մեզ շրջապատող լեզուների մասին՝

  • «OK» առաջին անգամ ասել են հնդկացիները: Ըստ գիտնականների՝ այն առաջացել է Ամերիկայի բնիկ ժողովրդի՝ Չոկտաու հնդկացիների ցեղի մոտ 1825 թվականին: Միացյալ Նահանգների հարավ-արևելքում առևտրի լեզուն հիմնված էր չոկտո լեզվի վրա: Իրենց խոսքում շատ հաճախ էին օգտագործում «օկե» կամ «հոկե» բառերը:

  • Չեխերենը պարունակում է բառեր, որոնք բաղկացած են միայն բաղաձայններից:

  • Մեռած լեզու լատիներենը Վատիկանում համարվում է պաշտոնական:

  • Աշխարհի շատ լեզուներում կետադրական նշաններ չկան։ Օրինակ՝ թայերենում կամ չինարենում:

  • Ամազոնի անտառներում գտնվող Պիրահան ցեղի լեզուն չունի գույներ ու բարդ նախադասություններ: Բնակիչները կոնկրետ գույն չեն նշում, այլ նկարագրում են այն, ինչ տեսնում է մարդը։ Օրինակ՝ սպիտակն այստեղ արտահայտում են բառով, որը կարելի է թարգմանել որպես «տեսանելի է», կարմիրը՝ «ինչպես արյունն է», իսկ կանաչն ու կապույտը՝ «հասունացած չլինելն է»։

  • Չինարենում «Դժվարություն, անախորժություն» բառի հոմանիշները պատկերված են նույն տանը գտնվող 2 կնոջ կերպարով:

  • Աշխարհում 400 լեզու ներկայումս վտանգման փուլում է, որոնցից յուրաքանչյուրով խոսում է մոտ 50 մարդ: Կան նաև այնպիսի լեզուներ, որոնցով խոսում է միայն մեկ մարդ։ Գիտնականներն ապացուցել են, որ լեզվի հաջող զարգացման համար նրանով պետք է խոսի մոտ մեկ միլիոն մարդ։ Աշխարհում կա ընդամենը 250 լեզու այս չափորոշիչով:

  • Միայն անգլերենում է "I" «ես» դերանունը գրվում մեծատառով։ Գիտնականները դա բացատրում են զուտ պատահականությամբ. «i» տառը փոքր ու դժվար նկատելի է տեքստում:

  • Աշխարհի լեզուներից շատերում 2 բառ հնչում է գրեթե նմանապես: Դրանք «մայրիկ» և «հայրիկ» բառերն են: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ այս բառերն ամենից շատ նման են այն հնչյուններին, որ մանուկներն արտաբերում են։ 

  • Ճապոներենն ամենաարագ լեզուն է, իսկ գերմաներենն՝ ամենադանդաղը: Խոսքի արագությունը չափվում է վայրկյանում խոսվող վանկերի քանակով: Ճապոնացիները խոսում են վայրկյանում 7.84 վանկ: Գերմանացին արտասանում է վայրկյանում ընդամենը 5.97 վանկ։

  • Աշխարհի ամենաերկար բառը գերմաներեն Rindfleischetikettierungsüberwachungsaufgabenübertragungsgesetz բառն է: Նշանակում է խոշոր եղջերավոր անասունների և տավարի մսի նշագրման վերահսկողության պարտականությունների մասին օրենք / Cattle marking and beef labeling supervision duties delegation law /