Logo

Պատահական չէ․ Microsoft-ի աշխատակիցը՝ Ռուսաստանից Windows 10-ի և 11-ի ներբեռնման արգելքի մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:13 / 22.06.2022Լրահոս
Windows 10 11

Ըստ երևույթին, դա տեխնիկական խնդիր չէ, ինչպես նախկինում կարծում էին։

Ռուսաստանցի օգտատերերն անցյած շաբաթ խնդիրներ են ունեցել Microsoft-ի պաշտոնական կայքից Windows 10 և 11 ներբեռնելիս: ՕՀ-ն կամ համակարգի պատկերը ներբեռնելիս սխալ էր հայտնվել:

Microsoft-ը որևէ կերպ չի մեկնաբանել այդ խնդիրները, սակայն ընկերության անգլալեզու աջակցության ծառայության աշխատակիցներից մեկն ասել է, որ Ռուսաստանի և Բելառուսի տարածքից ֆայլեր ներբեռնելու և տեղադրելու արգելքը մտցվել է կառավարության պատվերով, գրում է «Կոմերսանտը»։

Թե ինչ է դա նշանակում, ինչ ժամկետով է այն մտցվել և արդյոք կա՞ն այլ սահմանափակումներ, չի նշվում։ Microsoft-ի պաշտոնական հայտարարությունը դեռևս չի եղել։

Ռուսաստանում յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է թարմացնել Windows 11 կամ ներբեռնել ISO պատկեր ընկերության կայքից, պետք է օգտագործի VPN: Աշխարհագրական դիրքի փոփոխման հետ կապված խնդիրներ չկան։