Logo

Պատվաստանյութերն արդյունավետ են համարել Omicron-2 շտամի դեմ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:49 / 18.02.2022Լրահոս
Omicron-2

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդյունավետ են Omicron-ի BA.2 տեսակի դեմ, որը հաճախ անվանում են Omicron-2, ինչպես որ Omicron-ի առաջին տարբերակի դեպքում: Այս մասին հայտնում է Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA):

Այսպես, EMA-ի Առողջության համար կենսաբանական սպառնալիքների ռազմավարության բաժնի ղեկավար Մարկ Կավալերին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ պատվաստումը կանխում է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը։

«Երրորդ չափաբաժինն ապահովում է պաշտպանվածության բարձր մակարդակ հիվանդության ծանր ընթացքից և հոսպիտալացումից»,- ասել է նա։