Logo

Արքայադուստր Դիանայի գարնանային լավագույն կերպարները

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:30 / 18.04.2022Լրահոս
Արքայադուստր Դիանա

Ուելսի արքայադուստր Դիանայի ոճը լավագույնն էր գարնանային և ամառային ամիսներին: Գարունը, մասնավորապես, ասոցացվում էր սորբեթի (Sorbet) երանգների և պուտիկավոր հագուստի հետ:

Վարդագույնը մշտական երանգ էր արքայադստեր զգեստապահարանում: Նա կրել է վարդագույն 1982 թվականին պոլոյի ժամանակ, երբ հղի էր, 1983 թվականին Կանադայում և Ավստրալիայում, 1987 թվականին Դերբիում, 1993 թվականին Մանչեսթերում և Նեպալում, և 1995 թվականին՝ Հոու Բարաքս (Howe Barracks) այցելության ժամանակ։

Paintbox երանգները միշտ էլ հիանալի տեսք են ապահովել: Արքայադուստր Դիանան սիրում էր համարձակ գունային համադրություններ, ինչպես այս տարվա գարուն/ամառ և աշուն/ձմեռ թրենդային վառ երանգներն են: Լեդի Դին առաջինն էր, ով 1995 թվականին Իտալիա կատարած ճանապարհորդության ժամանակ կրեց նեոնային կանաչ զգեստ:

Դիանայի ֆենոմենը և նրա նորաձևությունը մասամբ պայմանավորված էին նրանով, թե որքան տեսանելի էր նա հենց սկզբից: Քանի որ հայտնվել էր թեև արիստոկրատական, սակայն ամեն դեպքում անհայտությունից, որին ներկայացնում էին որպես ապագա արքայադուստր, տեսախցիկները միշտ աչքի առաջ էին՝ լուսաբանելու ամեն նոր բան: Պապարացիները նրան հետևել են Լոնդոնի փողոցներում՝ ժառանգորդի հետ նրա կապը ֆիքսելու նպատակով:

Արքայական ընտանիքին միանալով՝ Դիանան նոր թեմա էր նկատելիորեն ընդլայնված թագավորական մամուլում։ Մշտական ​​լուսաբանումը նրան մոտեցնում էր ավելի մեծ փառքի: Դիանայի կարգավիճակը՝ որպես Չարլզի հարսնացու, ամեն դեպքում նրան կարժանացներ լավագույն տաբլոիդների առաջին էջերում հայտնվելուն, սակայն նույնը կլիներ իր անգերազանցելի կերպարների շնորհիվ:

Արքայադուստր Դիանայի գարնանային վառ ոճը՝ Vogue-ի լուսանկարներով՝

Արքայադուստր Դիանա 1

Արքայադուստր Դիանա 2

Արքայադուստր Դիանա 3

Արքայադուստր Դիանա 4

Արքայադուստր Դիանա 5

Արքայադուստր Դիանա 7

Արքայադուստր Դիանա 8

Արքայադուստր Դիանա 9

Արքայադուստր Դիանա 10

Արքայադուստր Դիանա 11

Արքայադուստր Դիանա 13

Արքայադուստր Դիանա 14