Logo

Քիմ Քարդաշյանն ու Իզաբել Հյուպպերը նկարահանվել են Balenciaga-ի նոր արշավում

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:05 / 02.02.2022Լրահոս

Kim Kardashian Balenciaga 1

Balenciaga-ն ցուցադրել է 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուի արշավը, որում նկարահանվել են Քիմ Քարդաշյանը, ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հյուպպերը, ինչպես նաև մոդելներ Մարի Ագնես Դիենը և Թոմի Բլուն։

Լուսանկարների հեղինակը Ստեֆ Միտչելն է: Նկարահանումը տեղի է ունեցել անմիջապես հայտնիների տներում։

Քիմ Քարդաշյանը կերպար է ընդունել  ընձառյուծի արհեստական ​​մորթուց վերարկուով և կոմբինեզոնով։ Կերպարն ամբողջացրել են La Cagole պայուսակը՝ սև և նեոնային գույներով, և բարձրաճիտ կոշիկները:

Իզաբել Հյուպպերը Ֆրանսիայի իր բնակարանում կեցվածք է ընդունել սև ընդգծող զգեստով, սանդալներով, արևային ակնոցներով և ծանր մոնոգրամ ականջօղերով:

Քիմ Քարդաշյան Balenciaga

Kim Kardashian Balenciaga 3

Իզաբել Հյուպպեր

Իզաբել Հյուպպեր Balenciaga