Logo

Քայլի Ջեները՝ դստեր հետ Vogue-ի շապիկին ․ Մորելի եղբայրների լուսանկարները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 17.06.2020Հոդվածներ
Kylie Jenner and Stormi Webster hugs - Քայլի Ջեները՝ դստեր հետ Vogue-ի շապիկին ․ Մորելի եղբայրների լուսանկարները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը, դստեր հետ զարդարել է Vogue-ի շապիկը:

5ee93937cfad4 - Քայլի Ջեները՝ դստեր հետ Vogue-ի շապիկին ․ Մորելի եղբայրների լուսանկարները

Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդ մայրիկն իր երկամյա դստեր հետ հայտնվել է Vogue Չեխոսլովակիայի 24-րդ համարի շապիկին: Պարբերականը նկատում է, որ երկամյա փոքրիկի համար սա մեծ ձեռքբերում է:

29386388 0 image m 2 1591665315713 - Քայլի Ջեները՝ դստեր հետ Vogue-ի շապիկին ․ Մորելի եղբայրների լուսանկարները

Լուսանկարներն արվել են Ջեների՝ Լոս Անջելեսում գտնվող 36,5 դոլար արժողությամբ նոր առանձնատանը: Հետաքրքրական է, որ լուսանկարներն արվել են ներկայում մեծ պահանջարկ վայելող Zoom ծրագրի միջոցով: Աստղային մորն ու դստերը լուսանկարել են հանրահայտ Մորելի եղբայրները:

29682220 8428365 image m 25 1592335111250.thumb  - Քայլի Ջեները՝ դստեր հետ Vogue-ի շապիկին ․ Մորելի եղբայրների լուսանկարները