Logo

Վաճառողուհուց՝ ընտանեկան բիզնես կայսրության հիմնադիր` 0-ից․ Քրիս Ջեների ոգեշնչող պատմությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:09 / 24.05.2022Լրահոս
Քրիս Ջեներ

Այսօր ամենածույլը նույնիսկ գիտի Քարդաշյան քույրերի և «Keeping up with the Kardashians» ամերիկյան իրապատում շոուի մասին։ Ընտանեկան հաղորդումը 14 տարի շարունակ աշխարհի տարբեր ծայրերից իր շուրջն է հավաքել միլիոնավոր դիտորդների։ Այս հաջողության ճանապարհին կարևոր է 6 երեխաների մոր՝ Քրիս Ջեների դերը։ 

Նա ոչ միայն հասավ փառքի, այլև «նյութականացրեց» մայրությունը՝ կյանքի հիանալի սկիզբ տալով իր 5 դուստրերին՝ Քորթնիին, Քիմին, Քլոեին, Քենդալին, Քայլիին և որդուն` Ռոբերտին:

Այսօր կանդրադառնանք ամենահայտնի ընտանիքի 66-ամյա ղեկավար-կնոջ կյանքի ճանապարհին՝

Քրիս Ջեններ 1

Քրիս Ջեների երիտասարդությունը

Քրիս Ջեների ազգանունը Քրիստեն Մերի Հոութոն է: Հայրն ինժեներ էր, մայրը՝ մանկական հագուստի խանութի սեփականատեր։ Դեռահաս տարիքում Քրիստենը բլիթներ է վաճառել, հետո աշխատել որպես վաճառողուհի իր մոր խանութում, այնուհետև American Airlines ավիաընկերությունում՝ որպես բորտուղեկցորդուհի։ Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ գիտեր, որ ցանկանում է ամուսնանալ և 6 երեխա ունենալ։

Как мама Ким Кардашьян и Кайли Дженнер поставила на ноги шестерых детей и построила семейную бизнес-империю с нуля

Առաջին ամուսնությունը

Քրիս Ջեններ 2

Քրիսի առաջին ամուսինը՝ հայկական արմատներով հաջողակ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, նրանից մեծ էր 11 տարով։ Նրանք ամուսնացել են 1978 թվականին և մեկնել Փարիզ՝ մեղրամսի։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ ամուսնու հարուստ լինելը Քրիսին չխանգարեց գործնական լինել․ երկկողմանի թռիչքների համար նորապսակներն օգտագործեցին American Airlines-ի կուտակած կտրոնները։ 

Как мама Ким Кардашьян и Кайли Дженнер поставила на ноги шестерых детей и построила семейную бизнес-империю с нуля

Ամուսնության ընթացքում զույգն ունեցավ 4 երեխա՝ Քորթնի, Քիմ, Քլոե և Ռոբ։ 1991 թվականին նրանք ամուսնալուծվեցին։

Քրիս Ջեններ 3

Քրիս Ջեներին նույնիսկ մեծ էկրանին են մարմնավորել․ Ռոբերտ Քարդաշյանը բեյսբոլիստ Օ.Ջեյ Սիմփսոնի ընկերն ու փաստաբանն էր։ Նրա գործը հիմք հանդիսացավ «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի. ամերիկյան հանցագործության պատմություն» սերիալի ստեղծմանը: Քրիսին մարմնավորել է Սելմա Բլերը։

Քրիսը երեխաներին սովորեցրել է, որ կարևոր է յուրաքանչյուր ժամը: Եվ հենց սա էլ հիմք է հանդիսացել նրանց փայլուն ապագայի համար:
Քիմի խոսքով` իրենց բոլոր ընկերները կիրակի օրերին քնում էին մինչև ժամը 10-ը, իսկ իրենք արթնանում էին առավոտյան 7-ից:
 

Երկրորդ ամուսնություն

Քրիս Ջեններ 4

Ռոբերտի հետ ամուսնալուծությունից ընդամենը մեկ ամիս անց Քրիսն ամուսնացավ նախկին օլիմպիական մարզիկ Բրյուս Ջեների հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քան 20 տարի։ Զույգը երկու դուստր է ունեցել՝ Քենդալ և Քայլի Ջեներները։ Քրիսը Բրյուսի ոչ պաշտոնական մենեջերն էր: 

«Երբ մենք սկսեցինք զբաղվել Բրյուսի կարիերայով, ես ընդամենն ունեի աղյուսի չափի բջջային հեռախոս, գրամեքենա և այցեքարտ պատրաստող սարք»:

Քրիսը սիրում է կրկնել, որ սկզբում նրանք գումար չունեին։

«Դա շատ սարսափելի էր, քանի որ հասկանում էի, որ ես պատասխանատու եմ երեխաներիս համար։ Իհարկե, նրանք ունեին հայր՝ Ռոբերտը, բայց նրանք ապրում էին ինձ հետ, և ես ինքս պետք է այդ ամենից գլուխ հանեի»։

Ամեն տարի, ավանդույթի համաձայն, Քրիսը երեխաների հետ քննարկում էր ապագա ծրագրերը. «Ո՞րն է այս տարվա ձեր նպատակը: Ինչի՞ մասին եք երազում։ Որքա՞ն բարձր եք ցանկանում սահմանել նշաձողը»: Իր դուստրերին և որդուն տարբեր հարցեր տալով՝ Քրիսը փորձում էր հասկանալ, թե որ նպատակներն են իրատեսական, և ինչ կարող է անել, որպեսզի օգնի իր երեխաներին դրանց հասնելու ճանապարհին։

Բազմազավակ ընտանիքի մասին իրապատում շոու ստեղծելու գաղափարն առաջացել է դեռևս 2006 թվականին։ Փերիս Հիլթոնի հայտնի հիթ շոուն՝ «Պարզ կյանքը», դեռ նոր էր ավարտվել, և Քարդաշյանների ընտանիքը հեռուստատեսությամբ ցածր դիտողականություն ուներ։ Թեման Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներն էին՝ շեշտը դնելով Քորթնի, Քիմ և Քլոե քույրերի վրա: Շոուն, այնուամենայնիվ, մեծ հաջողություն ունեցավ. 20 եթերաշրջան աշխատելուց հետո՝ 2021 թվականի ամռանը հեռուստաշոուն դադարեցրեց իր գոյությունը, սակայն ունեցավ բազմաթիվ սփին-օֆֆեր և շարունակություններ:

Քրիս Ջեներն այսօր

Քրիս Ջեններ 4

Երբ Քրիս Ջեներին հարցնում են, թե արդյոք նա իրեն համարում է նորաձևություն թելադրող, նա պատասխանում է՝ ոչ՝ ավելացնելով՝

«Բայց հավատում եմ, որ անկախ նրանից, թե քանի տարեկան է կինը, նա կարող է հրաշալի տեսք ունենալ: Տարիքի հետ օրգանիզմը փոխվում է, երբեմն կանայք հանձնվում են»։ 

1990-ականների սկզբին Քրիսն ուներ մեկ ամուսնություն և 4 երեխա։ Այժմ նա 66 տարեկան է, մեծացրել է 6 երեխա, իսկ հիմա նաև մասնակցում է հսկայական թվով թոռների դաստիարակությանը՝ միաժամանակ ղեկավարելով ընտանեկան բիզնես կայսրությունը։ Եվ դժվար գտնվի մեկը, ով կասի, որ Քրիսը չի խնամում իրեն։ 

Как мама Ким Кардашьян и Кайли Дженнер поставила на ноги шестерых детей и построила семейную бизнес-империю с нуля