Logo

Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր կդառնա

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 09.02.2022Լրահոս
Քվենտին Տարանտինո

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
 
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ռեժիսորի կինը՝ իսրայելցի երգչուհի և դերասանուհի Դանիելա Փիկը, երեխայի է սպասում։ Նշվում է, որ Դանիելան հղիության վաղ փուլում է, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
 
Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել 2020 թվականի փետրվարին։ Փիկը որդուն՝ Լեոյին, լույս աշխարհ է բերել Թել Ավիվի կլինիկաներից մեկում։

Հիշեցնենք, որ զույգը հանդիպել է 2009 թվականին, երբ ռեժիսորն Իսրայելում ներկայացնում էր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։ Նրանք որոշ ժամանակ հանդիպել են, բայց հետո` բաժանվել:
 
Հարաբերությունները վերսկսվել են 2016 թվականին, իսկ մեկ տարի անց զույգը նշանադրվել է։ Քվենտինն ու Դանիելան ամուսնացել են 2018 թվականի նոյեմբերին. երկուսի համար էլ սա առաջին ամուսնությունն է։
 
Տարանտինոն համաշխարհային համբավ է ձեռք բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմի շնորհիվ, որը նրան բերել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ», ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս»:

Քվենտին Տարանտինո 1

Քվենտին Տարանտինո 2