Logo

«Ռեալն» աշխարհի գագաթից «իջեցրեց» «Բարսելոնային», որն «Էսպանյոլին» «վռնդեց» Կատալոնիայից. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.12.2016ՍՊՈՐՏ
EPDJDnAa - «Ռեալն» աշխարհի գագաթից «իջեցրեց» «Բարսելոնային», որն «Էսպանյոլին» «վռնդեց» Կատալոնիայից. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավարտվել է «London chess classic» շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էին 10 գրոսմայստերներ: Լևոն Արոնյանը եզրափակիչ տուրում պարտություն է կրել Վեսելին Թոփալովից՝ հանձնվելով նրա հետ պարտիայի 53-րդ քայլին: Հայ գրոսմայստերն ամփոփիչ աղյուսակում կիսել է 7-9-րդ հորիզոնականները՝ վաստակած 4 միավորով:

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանն իր առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նա Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

f570f3cc751211_570f3cc75124e_thumb

Տալլինում ավարտվել է կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Զավեն Անդրիասյանը վերջնարդյունքում վաստակել է 19 միավոր և զբաղեցրել 6-րդ տեղը: Ինչ վերաբերում է Սերգեյ Մովսիսյանին, ապա նա, իր ակտիվում գրանցելով 17 միավոր, հայտնվել է ընդամենը 31-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6