Logo

Աղբյուր. «Ռեալը» Հալանդին այլընտրանք է գտել Ա Սերիայում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:08 / 01.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալն» սկսել է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» նիգերիացի ֆուտբոլիստի թեկնածությունը դիտարում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չհաջողվի համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի հետ:

Նշվում է, որ նեապոլիտանական ակումբն իր ֆուտբոլիստի տեղափոխությունը գնահատում է 120 մլն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմի կազմում 23-ամյա խաղացողն անցկացրել է 22 հանդիպում՝ դարձել 11 գոլի և 4 ասիստի հեղինակ: