Logo

Rocket Lab-ն առաջին անգամ որսացել է Երկիր ընկնող հրթիռի աստիճանն ուղղաթիռի միջոցով (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:10 / 03.05.2022Լրահոս
Rocket Lab

Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ ընթացել է ըստ պլանի։

Գրեթե երեք տարվա նախապատրաստությունից հետո Կալիֆոռնիայի Rocket Lab մասնավոր ավիաընկերությունն առաջին անգամ բռնել է բազմակի օգտագործման Electron հրթիռակրի ընկնող աստիճանը։ Այդ առաքելությունը նախատեսված էր ապրիլի 19-ին, սակայն տեղի ունեցավ մայիսի 3-ի գիշերը։

Առաջադրանքի համար օգտագործվել է մոդիֆիկացված Sikorsky S-92 ուղղաթիռը։ Նրան հաջողվել է բռնել արգելակող պարաշյուտով ընկնող հրթիռի առաջին աստիճանը՝ այն կեռիկով կցելով մոտ 2 կմ բարձրության վրա։ Դա տեղի է ունեցել 34 փոքր արբանյակ ուղեծիր արձակելուց հետո։

Միակցումից հետո ուղղաթիռի օդաչուն հայտնել է ավելորդ ծանրաբեռնվածության մասին, որը, պարզվել է, ավելին է եղել, քան փորձարկածը։ Օդաչուն անջատել է աստիճանը և ընկղմել ջուրը, որից հետո այն հանել են ջրից և տեղափոխել ցամաք։ Ինչպես հայտնում է Rocket Lab-ը, աստիճանը գտնվում է գերազանց վիճակում, բայց արդյոք այն կարո՞ղ է կրկին օգտագործվել, դեռ հայտնի չէ։