Logo

Ռուբլին թանկացել է՝ ամրապնդվելով դոլարի և եվրոյի նկատմամբ

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:14 / 30.03.2022Լրահոս
Ռուբլու արժեք

Մոսկվայի բորսայում առուվաճառքի բացման ժամանակ եվրոյի փոխարժեքը նվազել է 3,4 ռուբլով՝ հասնելով 90,73 ռուբլու։ Այդ մասին վկայում են հարթակի տվյալները։

Ինչպես նշում է РБК-ն, վերջին անգամ եվրոն 91 ռուբլուց պակաս է արժեցել փետրվարի 23-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից մեկ օր առաջ։ 
Ավելի ուշ՝ աճուրդի ժամանակ եվրոյի փոխարժեքը վերադարձել է նախորդ օրվա փակման մակարդակին և սկսել վաճառվել  մոտ 94 ռուբլով։

Իր հերթին, դոլարն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 2,7 ռուբլով՝ հասնելով 82,54 ռուբլու։ Այնուհետեւ արժույթը թանկացել է՝ հասնելով մոտ 84 ռուբլու։

ՌԴ Կենտրոնական բանկը մարտի 30-ին դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները սահմանել է 86,3 ռուբլի և 96 ռուբլի՝ համապատասխանաբար։