Logo

Ռուսական Esquire-ը կդադարեցնի իր աշխատանքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 11.03.2022Լրահոս
Esquire-ՌԴ

Hearst հրատարակչությունը, որի ամենամեծ ակտիվներն են Cosmopolitan-ը, Esquire-ը, Harper's Bazaar-ը, չեղարկել է ռուսական հրատարակությունների լիցենզիան:

Ըստ WWD-ի՝ Hearst-ի նախագահ Դեբի Չիրիկելլան հայտարարել է Ռուսաստանում Shkulev Media-ի և Fashion Press-ի գործընկերների հետ համագործակցության դադարեցման մասին։

Ռուսական Esquire-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մինաևն Instagram-ի իր էջում հայտնել է ամսագրի գործունեության դադարեցման մասին։ Վերջին համարը լույս կտեսնի ապրիլին։

«Ես միշտ խմբագիրներին ասել եմ, որ յուրաքանչյուր համար պետք է այնպես անել, կարծես վերջինը լինի։ Հետագայում չամաչելու համար։ Եվ ահա, ձեր առջև, իսկապես մեր վերջին համարն է։ Շապիկին Էդուարդ Լիմոնովն է, ինչը խորհրդանշական է»,- գրել է Մինաևը։

Esquire