Logo

Ռուսական Առաջին ալիքի աշխատակիցը տուգանվել է 30 000 ռուբլով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:38 / 16.03.2022Լրահոս
Մարինա Օվսյաննիկովա

Օստանկինոյի շրջանային դատարանը 30 000 ռուբլով տուգանել է ՌԴ Առաջին ալիքի աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովային՝ «Время» հաղորդաշարի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ հակապատերազմական պաստառով ստուդիա վազելու համար։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է փաստաբան Սերգեյ Բադամշինը։

Օվսյաննիկովան մեղավոր է ճանաչվել չհամաձայնեցված հանրային միջոցառման կազմակերպման համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մաս), հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով դատարանի խոսնակ Քրիստինա Բատիրովային։

 Baza Telegram ալիքի տվյալներով՝ Օվսյաննիկովան նման պատիժ է ստացել ոչ թե ուղիղ եթերում պաստառով հայտնվելու, այլ հրապարակած տեսաուղերձի համար։ Օվսյաննիկովայի դեմ նախատեսում են քրեական գործ հարուցել ՌԴ զինված ուժերի մասին ֆեյք լուրերի տարածման հոդվածով (Քրեական օրենսգրքի 207.3 հոդված)։