Logo

Սբերբանկը և ռուսական այլ բանկեր նախատեսում են Мир-UnionPay կոբեյջինգային քարտեր թողարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 07.03.2022Լրահոս
null

Ռուսական բանկերն աշխատում են համատեղ Мир-UnionPay կոբեյջինգային քարտեր թողարկելու ուղղությամբ։

UnionPay-ը Չինաստանի ազգային վճարային համակարգն է: Ստեղծվել է 2002 թվականին և միջազգային կարգավիճակ է ձեռք բերել 2005 թվականից։

Մարտի 6-ի գիշերը Visa-ն և Mastercard-ը հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին։ Ռուսական բանկերի MasterCard և Visa քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանում, սակայն անդրսահմանային գործարքներ չեն կատարվի։

Сбербанк

«Сбербанк-ն ուսումնասիրում է Мир-UnionPay կոբեյջինգային քարտի թողարկման հնարավորությունը: Գործարկման ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ասում են բանկի ներկայացուցիչները:

Тинькофф банк

«Մենք դեռ չենք թողարկում Мир-UnionPayքարտեր, բայց կլուծենք այս հարցը հնարավորինս արագ», - հայտնել են բանկից

Альфа-банк

«Մենք արդեն աշխատում ենք UnionPay-ով՝ Չինաստանի ազգային վճարային համակարգով քարտերի գործարկման ուղղությամբ: Դրանցով կարելի է վճարումներ իրականացնել աշխարհի 180 երկրում»,- ասվում է բանկի Telegram-ալիքում։