Logo

«Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է BBC-ի կայքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:04 / 17.03.2022Լրահոս
BBC-Ռուսաստան

ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսկոմնադզոր») արգելափակել է BBC-ի կայքը: Global Check ծառայության համաձայն՝ Ռուսաստանում հասանելի չի եղել BBC-ի ռուսական ծառայության կայքը:

Մարտի սկզբին բրիտանական կորպորացիան մի քանի օրով դադարեցրել է Ռուսաստանից հաշվետվությունները՝ Ռուսաստանի Դաշնության զինվորականների վերաբերյալ կեղծ լուրերի մասին օրենքի ընդունման պատճառով։ BBC-ի ռուսական բաժնի լրատվական ծառայությունը շարունակում է աշխատել արտերկրից։

Ավելի վաղ Ռուսաստանում մի քանի լրատվամիջոցների մուտքը սահմանափակվել էր Ուկրաինայում ռազմական գործողության լուսաբանման պատճառով։