Logo

Bloomberg. Ռուսաստանցի գործարարները պատերազմի առաջին օրը կորցրել են 39 միլիարդ դոլար

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:01 / 25.02.2022Լրահոս
Ռուս գործարարներ-39 միլիարդ դոլար

Ռուսաստանցի խոշոր գործարարներն Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին օրվա ընթացքում կորցրել են 39 միլիարդ դոլար, հաշվարկել է Bloomberg-ը։

Հրատարակության տվյալներով՝ ամենաշատը կորցրել է «ЛУКОЙЛ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը․ նրա կարողությունը նվազել է 6,2 մլրդ դոլարով (մինչև 13 մլրդ դոլար)։

«Северсталь» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը կորցրել է 4,2 միլիարդ դոլար (նրա կարողությունը կրճատվել է մինչև 23 միլիարդ դոլար):

«Норникель»-ի նախագահ և ներկայում Ռուսաստանի ամենահարուստ գործարար Վլադիմիր Պոտանինը կորցրել է 3 միլիարդ դոլար (նրա կարողությունը կրճատվել է մինչև 26,1 միլիարդ դոլար):

Փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողության» մեկնարկի ֆոնին ռուսական արժեթղթերի շուկան վերապրել է պատմության մեջ ամենամեծ փլուզումը։ Մոսկովյան բորսայի ինդեքսը նվազել է 33,3%-ով, РТС-ինը՝ 39,4%-ով։ Եվրոյի և դոլարի փոխարժեքը մոտեցել է, համապատասխանաբար, 100 և 90 ռուբլու նշագծին։

Ի պատասխան ռազմական ագրեսիայի՝ արևմտյան երկրները հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին։