Logo

Ռուսաստանում Instagram-ի լսարանը նվազել է 16, իսկ Facebook-ինն՝ ավելի քան 40%-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 21.03.2022Լրահոս
Instagram-Facebook-Russia

Mediascope հետաքննական ընկերությունն ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել Ռուսաստանում սոցիալական ցանցերի ամենօրյա լսարանն Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր։

Ընկերությունը վերլուծել է փետրվարի 24-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Մարտի 14-ին արգելափակված Instagram-ի ռուսաստանյան ամենօրյա լսարանը նվազել է 16%-ով՝ 39 միլիոնից հասնելով 34 միլիոնի։ Միևնույն ժամանակ, արգելափակումից առաջ վերջին օրերին գրեթե 40.9 միլիոն ռուսաստանցի է մուտք գործել հավելված կամ կայք։ 

Facebook-ն արգելափակվել է մարտի 4-ին, այժմ միլիոնավոր ռուս օգտատերեր դեռ օգտվում են այս սոցիալական ցանցից: Ֆեյսբուքից նախկինում օգտվում էր մոտ 10 միլիոն մարդ, իսկ այժմ՝ ​​6 միլիոն, և այս ցուցանիշը շարունակում է նվազել։

Օգտատերերը շարունակում են իրենց գործունեությունը VPN ծառայությունների միջոցով, որոնք թույլ են տալիս մուտք գործել արգելափակված ռեսուրսներ:

Instagram-Facebook-Russia-2022

Twitter-Snapchat-2022

 

Մարտի 4-ին արգելափակվել է նաև Twitter-ը։ Սոցցանցի օգտատերերի թիվը կրկնակի կրճատվել է՝ 2.6 միլիոնից հասնելով 1.2 միլիոնի։