Logo

Ռուսաստանում McDonald's-ը կկոչվի «Համեղ է և վերջ».

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:51 / 13.06.2022Լրահոս
McDonald's-ՌԴ

Արդեն` պաշտոնապես:

Մոսկվայում ռեբրենդինգից հետո բացվեցին McDonald's-ի առաջին ռեստորանները։ Այժմ ցանցը կկոչվի «Համեղ է և վերջ» («Вкусно и точка»):

Այսօր մայրաքաղաքում կգործարկվի 15 ռեստորան, մինչև ամսվա վերջ Ռուսաստանում կբացվի արդեն մոտ 200-ը, իսկ բոլոր 850 վաճառակետերը կվերսկսեն աշխատանքը մեկուկես-երկու ամսից։

Ցանցի նոր սեփականատերերը ծրագրում են առաջիկա 5-6 տարում նոր ռեստորաններ բացել Ռուսաստանում՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1000-ի։

Ավելի վաղ ներկայացվել էր նոր ցանցի տարբերանշանը՝ կարտոֆիլի ֆրիի երկու նարնջագույն ձողիկներ և բուրգերը խորհրդանշող կարմիր կետ։